Լրահոս

02.05.2012 13:58


Կկարողանա՞ միասնական շտաբը տեր կանգնել կուսակցությունների ստացած ձայներին

Կկարողանա՞ միասնական շտաբը տեր կանգնել կուսակցությունների ստացած ձայներին

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին` արդյոք կկարողանա՞ն Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ստեղծած կուսակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը, տեր կանգնել իրենց ստացած ձայներին, ասել է.

–Դա արդեն իրենցից է կախված։ Ամեն ինչ կախված է միասնական շտաբի անդամ կուսակցությունների վարքից՝ եթե ցանկանան, իհարկե կկարողանան, բայց հարաբերությունների խնդիր կա։

Այն հարցին էլ, թե ճչացող ընտրակեղծիքների դեպքում հնարավո՞ր է, որ միասնական շտաբի անդամ կուսակցությունները դուրս գան փողոց և այդ կերպ փորձեն պահել իրենց հավաքած ձայները, Մովսես Շահվերդյանը պատասխանել է.

–Այդ կուսակցությունները տարբեր ճանապարհներ են անցել և իրար հանդիպել են միասնական շտաբում։ Հիմա թե ինչպիսի վարքագիծ կդրսևորեն, շատ դժվար է ասել։ Կուսակցությունները տարբեր գաղափարներ են դավանում և տարբեր հարաբերություններ ունեն։ Բայց եթե ցանկություն ունենան իրար հետ համագործակցելու, իհարկե, այդ երեքը միասին հզոր ուժ են, և նրանք կարող են իսկապես ցանկացած խնդիր դնել և լուծել, եթե անկեղծ գնան համագործակցության։

Շարունակելով իր խոսքը՝ Մովսես Շահվերդյանն ասել է.

–Այսօր թիվ մեկ խնդիրը մեր հանրապետությունում ազատ արդար ընտրություններ անցկացնելու խնդիրն է. ամեն ինչ սկսվում է հենց դրանից, որովհետև թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային և այլ ծրագրերի իրագործումը բխում է հենց այդ արդար ընտրություններ կոչվածից։ Եթե դա չեղավ, ուրեմն իրենց բոլոր ասածները, խոստումները, առաջարկներն իսկապես ջուրն են ընկնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը