Լրահոս

02.05.2012 14:10


Արդարադատության նախարարություն. «ԵՊԼՀ–ի ռեկտորին հեռացնելով՝ ԿԳ նախարարը չարաշահել է լիազորությունները»

Արդարադատության նախարարություն. «ԵՊԼՀ–ի ռեկտորին հեռացնելով՝ ԿԳ նախարարը չարաշահել է լիազորությունները»

«Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի աշխատանքային պայմանագիրը նախարարին՝ իր նշած հիմքերով, ռեկտորին վարչական պատասխանատվության կանչելու լիազորություններ չի ընձեռում»,–«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՊԼՀ–ի ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնանկ անելու մասին ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանման մեջ։ Գործակալությանը նախարարության մամուլի ծառայության փոխանցած այդ պարզաբանման մեջ նշված է, որ, այսպիսով, կրթության և գիտության նախարարն իր լիազորությունների շրջանակից դուրս է եկել։

Ինչ վերաբերում է ԿԳ նախարարին քրեական պատասխանատվության կանչելու Զոլյանի պահանջին, նախարարությունը կարծում է, որ միայն հետաքննությունը կարող է պարզել՝ նախարարն ակնհայտորե՞ն է չարաշահել իր լիազորությունները, թե՞ ոչ։

Պատճառված վնասի վերաբերյալ էլ, ինչի մասին պնդում է Զոլյանը, նախարարությունը կարծում է, որ դատական պրակտիկայում նախապես անհիմն ադմինիստրատիվ ակտով սահմանադրական իրավունքի շարունակական սահմանափակումներն իրոք զգալի վնասներ են.

«Նախարարությունը նախարարին որպես գործատու դիտարկելով՝ փորձում է վեճն ուղղել դեպի քաղաքացիաիրավական հարթություն։ Սակայն տվյալ դեպքում նախարարը հանդես է եկել արտաքին ազդեցության վարչարարական ակտով, որն ուղղված է իր ենթակայության տակ չգտնվող անձի իրավունքների սահմանափակմանը, որն էլ բացառապես վարչական դատավարության գործ է։ Նախարարի բոլոր երեք հրամանները կարող են վիճարկվել վարչական դատարանում»,–ասված է Արդարադատության նախարարության մեկնաբանությունում։  

Բացի այդ, ԱՆ–ն կարծում է, որ պետք է վիճարկվի ոչ թե նախարարության, այլ նախարարի որոշումը, քանզի գերատեսչությունն իր աշխատակիցներով պատասխանատվություն չի կրում նախարարի որոշումների համար։

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պնդում էր, թե իր բոլոր հրամանները բացառապես օրենքի շրջանակներում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը