Լյովա Խաչատրյան. «Կհաղթեն կատարված աշխատանքները, գործունեությունը և ներկայացված ծրագրերը»
«Այս քարոզարշավը տարբերվում էր նախորդներից իր սառնությամբ։ Նախորդ քարոզարշավների ժամանակ մարդկանց մեջ խանդավառություն էի նկատում, թեկնածուների կողմից ևս կար քարոզարշավը բուռն անցկացնելու ձգտում: Այս անգամ, կարծես, մենակ էի իմ ընտրատարածքում, փորձեցի հասցնել պարզապես շատ հանդիպումներ ունենալ»,- այսօրվա ասուլիսին ասել է թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ԲՀԿ անդամ մասին Լյովա Խաչատրյանը։
Բանախոսը նշել է, որ ինքն անցկացրել է լիարժեք քարոզարշավ, պարզապես կցանկանար ճանապարհին տեսնել գաղափարների բախում՝ ինչը չեղավ:
«Հիմնական մրցակիցս ժամանակն էր, ես այն հաղթահարեցի: Թվում էր, թե դժվար կլինի այս փոքր ժամանակահատվածում, բայց պարզվեց, որ ինձ շատերը ճանաչում են, հետեւում են մամուլին, ինձ լավ գիտեն՝ որպես պատգամավորի, որպես քաղաքական գործչի»,- ասել է ԲՀԿ թեկնածուն։
Հարցին, թե ի՞նչ արդյունքներ է ակնկալում մայիսի 7-ին, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Կհաղթեն կատարված աշխատանքները, գործունեությունը և ներկայացված ծրագրերը: Ամենամեծ հաղթանակը կլինի մայիսի 6-ի երեկոյան, երբ ողջ ժողովուրդը միմյանց շնորհավորի, դա կլինի ոչ միայն իմ, այլև հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը»,-ասել է նա։

7or.am