Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը հիմնական սննդամթերքի պաշար է ստեղծում, ինչի համար հատկացվել է 2 մլրդ դոլար։ Իրանի արդյունաբերության, լեռնամշակման և առևտրի նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ նախարարությունը պաշարների ստեղծման կանոնակարգ է մշակել։
Հիմնական սննդամթերքի ցուցակում են բրինձը, կարագը, շաքարը, միսը, հավկիթը և եգիպտացորենը։
2010թ. վերջին Իրանի կառավարությունը որոշում էր ընդունել՝ կրճատելու պետական օգնությունը պարենի և էներգետիկայի ոլորտներում։ Պաշարների ստեղծումը նպատակ ունի կանխարգելել հնարավոր անկայունությունները, որոնք կարող են լինել այդ որոշման հետևանքով։
Իրանը 2 մլրդ դոլարի պարենային պաշարներ է ստեղծում