Լրահոս

02.05.2012 14:56


Գուրգեն Եղիազարյան. «Մեր հիմնական քաղաքական հակառակորդը ՀՀԿ–ն է»

Գուրգեն Եղիազարյան. «Մեր հիմնական քաղաքական հակառակորդը ՀՀԿ–ն է»

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը վերահաստատել է Կոնգրեսի նպատակը՝ ազատվել գործող իշխանությունից անարյուն հեղափոխության ճանապարհով.

–Մեր հիմնական քաղաքական հակառակորդը ՀՀԿ–ն է, և նրանից պետք է ժամ առաջ ազատվել։ Եվ դրա համար ՀԱԿ–ն այս անգամ ընտրությունները վերահսկելու է ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի հետ,–ասել է Գուրգեն Եղիազարյանը։

ՀԱԿ–ի ներկայացուցչի խոսքերով՝ չնայած այն բանին, որ շատերը ցանկանում են ՀԱԿ–ին միայնակ տեսնել, այս ընտրություններում չի ստացվելու։

Գուրգեն Եղիազարյանն անդրադարձել է նախընտրական շրջանում առկա խախտումներին.

–Հայաստանում ՀՀԿ–ն մարդկանց հանրահավաքների է բերում ստիպողաբար. եթե չգան, այլևս չեն աշխատելու։ Իմ որդիներն այսօր չեն աշխատում, որովհետև Գուրգեն Եղիազարյանի որդիներն են։ Այ սա բռնապետություն է։

Մեկնաբանելով ԶԼՄ–ում հայտնված տեղեկությունը, որ ՀՀԿ–ն նախընտրական քարոզի համար ծախսել է 30 մլն դրամ, Գուրգեն Եղիազարյանն  ասել է, որ այդքան գումարով ՀՀԿ–ն չէր կարող հասնել իր նպատակին, և իր կարծիքով Հանրապետականը ծախսել է ոչ թե 30, այլ 130 մլն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը