Լրահոս

02.05.2012 15:47


Կառլա Բրունին վախենում է ամուսնու կյանքի համար

Կառլա Բրունին վախենում է ամուսնու կյանքի համար

Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին ուժգին սթրես է ապրում նախընտրական քարոզարշավի պատճառով, որին ակտիվորեն մասնակցում է նրա ամուսին, Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին։ ԶԼՄ–ում տեղեկություն է տարածվել, որ սթրեսի պատճառով Բրունին կորցրել է կաթը և այլևս չի կերակրում դստերը՝ Ջուլիային. Բրունին հաճախ լաց է լինում և վիճում հարազատների հետ։

Առաջին տիկինը հայտնել է, որ վախենում է ամուսնու կյանքի և առողջության համար, քանի որ Սարկոզին աշխատում է օրական 20 ժամ։

«Ես վախենում եմ նրա առողջության համար։ Ինքն իր մասին ընդհանրապես չի մտածում։ Նրա աննկարագրելի պարտքի զգացումը թույլ չի տալիս նրան մոռանալ աշխատանքի մասին նույնիսկ տանը։ Ինքն ընդհանրապես իրեն չի խղճում, և ես վախենում եմ, որ նա կարող է անսպասելի մահանալ»,–ասել է Կառլա Բրունին։

Չար լեզուները, սակայն, խոսում են, որ Սարկոզին ակտիվ աշխատում է նաև այն պատճառով, որ չի ցանկանում հայտնվել մենաստանում։ Բանն այն է, որ դեռևս մեկ ամիս առաջ նախագահը խոստացել էր, որ պարտության դեպքում ինքն ավելի շուտ վանական կդառնա, քան կվերադառնա քաղաքականություն։

Շատերը նշում են նաև, որ Կառլան կորցրել է ոչ միայն կաթը, այլև գեղեցկությունը։ Նախկին մոդելն այժմ ավելի վատ տեսք ունի, քան նախկինում։

Այս խորագրի վերջին նյութերը