Լրահոս

02.05.2012 16:16


Հոլանդիայի կառավարությունը մտադիր է բոյկոտել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը

Հոլանդիայի կառավարությունը մտադիր է բոյկոտել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը

Հոլանդիայի կառավարությունը և թագավորական ընտանիքը մտադիր է բոյկոտել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է Լեհաստանում և Ուկրաինայում, եթե Ուկրաինայի իշխանությունները չբարելավեն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկման պայմանները։ Այս մասին հայտարարություն է արել Հոլանդիայի ԱԳ նախարար Ուրի Ռոզենտալը։

«Դատավարությունը և Տիմոշենկոյին բանտում պահելու պայմանները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին»,–ասել է Ռոզենտալը։ Միաժամանակ արտգործնարարն ընդգծել է, որ բոյկոտի որոշումը, եթե այն կայացվի, չի տարածվի Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի վրա, որը խմբային փուլի խաղերը կանցկացնի Խարկովում։

Հոլանդացի նախարարը նաև առաջարկ է արել քննարկել Տիմոշենկոյի քրեական հետապնդման հարցը Եվրոպայի խորհրդում և ԵԱՀԿ–ում՝ առավել ևս հաշվի առնելով այն, որ հենց Ուկրաինան է հաջորդ տարի ղեկավարելու ԵԱՀԿ–ն։

Այս խորագրի վերջին նյութերը