Լրահոս

02.05.2012 17:14


Փոխոստիկանապետ. «Քարոզարշավի ընթացքում ստացվել է 34 ահազանգ»

Փոխոստիկանապետ. «Քարոզարշավի ընթացքում ստացվել է 34 ահազանգ»

Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին հայտնել է, որ  մայիսի 2-ին տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը: «Ոստիկանությունն արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը համարում է պատվի գործ եւ ողջ ծավալով իրականացնելու է օրենքով վերապահված լիազորությունները»,- ասել է Պողոսյանը:

Ըստ բանախոսի՝ քարոզարշավի ընթացքում ստացվել է 34 ահազանգ: 3 ահազանգը թողնվել է անհետեւանք, ութ գործերով որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժել: Մեկ դեպքով, 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մեկ դեպք էլ` հանցագործության մասին հաղորդում, չի դիտարկվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը