Լրահոս

03.05.2012 01:28


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առևտրի արդյունքները նաև հեռուստատեսությամբ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առևտրի արդյունքները նաև հեռուստատեսությամբ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն, համագործակցելով ԱրմՆյուզ հեռուստաալիքի հետ, հրապարակում է բորսայական առևտրի արդյունքները նաև հեռուստատեսությամբ` նպատակ ունենալով հանրությանը առավել հասանելի դարձնել բորսայական տեղեկությունները:

Այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր ժ. 9.00-ին, 12.00-ին (լուրերի թողարկումից հետո), 22.30-ին («Բանաձև» հաղորդումից հետո) և 00.00 (լուրերի թողարկումից հետո) ԱրմՆյուզ հեռուստաալիքի Բիզնես լուրերում Դուք կարող եք տեղեկանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցած առևտրի արդյունքներին, արժեթղթերի գնանշումներին, ինչպես նաև ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից թողարկված` պետական պարտատոմսերի տեղաբաշխումների մանրամասներին և երկրորդային շուկայի առևտրի տվյալներին:

Այս խորագրի վերջին նյութերը