«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր մեկնաբանությունները Yerkir.am կայքի «Նախագահ, յո՞ երթաս» հրապարակմանը /01.05.2012 թ/, որտեղ քննարկվում է նաև Զամանլուի երկաթուղային կամրջի բացման հարցը:
Տեղեկացնում ենք, որ Զամանլու կամուրջը բացվել էր ապրիլի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի, «ՀԿԵ» ՓԲԸ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Հեղինակի այն պնդմանը, որ կամուրջը սկսվել էր շահագործվել բացման արարողությունից դեռ երեք ամիս առաջ, տեղեկացնում ենք, որ, ըստ երևույթին, խոսքը գնում է նոր Զամանլու կամրջի անվտանգության փորձարկմանը: Նշենք, որ բոլոր փորձարկումներն ավարտվեցին հաջող:
Բացի այդ անհրաժեշտ է նշել, որ անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման նպատակով շահագործվել էր Զամանլուի հին կամուրջը, որին զուգահեռ կառուցվել է նորը, ինչը նույնպես կարող էր մոլորեցնել հեղինակին:
2010 թվականին սկսված Զամանլուի կամուրջի վերակառուցումը Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքների զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման զարգացմանն ուղղված հերթական քայլն է, ինչը զգալի դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման հարցում՝ Հայաստանի՝ եվրասիական տրանսպորտային համակարգ ինտեգրվելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով և ամրապնդելով համագործակցությունը գործընկերների հետ արտաքին շուկայում
Հետամուտ լինելով հայկական բիզնեսի աջակցման իր քաղաքականությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն երկաթուղային կամուրջի վերակառուցման կապալառու է ընտրել «Կամուրջշին» հայկական շինարարական ընկերությանը:
Սակայն Զամանլուի երկաթուղային կամուրջով չի սահմանափակվել գծի աշխատանքները. ներկայումս իրականացման փուլում է գտնվում երկաթուղուն հարակից ենթակառուցվածքի համալիր զարգացման ծրագիրը, որը ներառում է Շահալիի, Փամբակի և Վանաձորի միջուղիների և կայարանների վերականգնման նախագծեր:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պարզաբանումը