Լրահոս

03.05.2012 08:49


Հայաստանին տուգանել են «Եվրատեսիլին» չմասնակցելու համար

Հայաստանին տուգանել են «Եվրատեսիլին» չմասնակցելու համար

Եվրոպայի հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին՝ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցելու համար։ ԵՀՄ–ի որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է վճարի մասնակցության պարտադիր վճարը և այդ գումարի կեսն էլ վճարի որպես տուգանք։ Բացի այդ, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը պարտավոր է մրցույթի եզրափակիչ համերգը հեռարձակել ուղիղ եթերով։

ԵՀՄ–ն նշել է, որ այս պայմանները չկատարելու դեպքում Հայաստանը կզրկվի «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հնարավորությունից 2013թ.։ Ընդ որում, ԵՀՄ–ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ տուգանքի մասին որոշումը կայացվել է մրցույթի անցկացման կանոնակարգի համաձայն՝ անկախ այն բանից, թե որ պատճառով է երկիրը հրաժարվում մասնակցել «Եվրատեսիլին»։

Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցել մարտի 7–ին։ Ավելի վաղ մի խումբ հայ երգիչներ բաց նամակով դիմել էին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը՝ կոչ անելով բոյկոտել մրցույթը։ Բոյկոտի պատճառը հայ–ադրբեջանական սահմանին հայ զինվորի մահն էր։

«Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մայիսի 22–26–ին։

Այս խորագրի վերջին նյութերը