Լրահոս

03.05.2012 10:22


Իտալացի մարզիչը ծեծել է իր թիմի խաղացողին(տեսանյութ)

Իտալացի մարզիչը ծեծել է իր թիմի խաղացողին(տեսանյութ)

Երեկ իտալական  «Ֆիորենտինա» և «Նովարա» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ «Ֆիորենտինայի» մարզիչ Դելիո Ռոսսին հարձակվել է իր թիմի խաղացող սերբ Ադեմ Լյաիչի վրա։ 20–ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել մարզադաշտ, բայց շուտով մարզիչը նրան փոխարինել է, չնայած Լյաիչի ցուցաբերած բավականին լավ խաղի։ Լյաիչը ոչ այնքան հաճախ է հնարավորություն ստանում խաղալ սեփական թիմի համար, չնայած որ սերբ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի հեղինակավոր ակումբներ, ինչպիսիք են «Արսենալը» և «Սևիլիան»։

Մարզիչի որոշումից վրդովված՝ երիտասարդ ֆուտբոլիստը չի կարողացել զսպել իրեն և քննադատել է 62–ամյա մարզիչին։ Դրանից հետո Ռոսսին հարձակվել է ֆուտբոլիստի վրա և ծեծել։ Նրա չորս օգնականներին մի կերպ է հաջողվել հանգստացնել զայրացած մարզչին։

Մարզչի նման պահվածքը դարձել է բուռն քննարկումների առիթ։ Իսկ պատճառը հավանաբար այն է, որ «Ֆիորենտինան» առաջին խաղակեսում 0։2 հաշվով պարտվում էր «Նովարայից», որը զբաղեցնում է Իտալիայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։

Տեսանյութը դիտեք այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը