Աշխարհ

03.05.2012 10:38


ՆԱՏՕ–ին անդամակցելու Վրաստանի նախապայմանը

ՆԱՏՕ–ին անդամակցելու Վրաստանի նախապայմանը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Բատու Քութելիան ներկայացրել է այն նախապայմանը, որի իրականացման դեպքում երկիրը կանդամակցի ՆԱՏՕ–ին։ «Վրաստանը կմտնի ՆԱՏՕ միայն սեփական տարածքների ամբողջականության դեպքում: Վրաստանի տարածքների դեօկուպացիան և Վրաստանի ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին՝ զուգահեռ գործընթացներ են»,–ասել է Քութելիան՝ ընդգծելով, որ եվրաինտեգրման գործընթացի հաջողությունը կարևոր գործոն է, որը կարող է նպաստել «տարածքների վերադարձման գործընթացի արդյունավետությանը։

Այս խորագրի վերջին նյութերը