Լրահոս

03.05.2012 10:39


Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

1993թՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մայիսի 3-ը հռչակեց մամուլի ազատության համաշխարհային օր:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։

Իսկ ՀՀ Սահմանադրության հոդված 27-ով ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։

Այս խորագրի վերջին նյութերը