«Միլանոյի» փայատեր. «Հայտնում եմ բացարկ դատախազության ավագ դատախազ Ս. Հարությունյանին»
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականությունը հանդիսացող Աբովյան 4 հասցեում գտնվող եռահարկ շինությունը նախ համարվեց «գերակա հանրային շահ», հետո ապօրինաբար վտարվեց տվյալ տարածքում գործող «Միլանո» խանութը, և վերջում 2011թ օգոստոսի 23-ին կրկին օրենքի բազմաթիվ խախտումներով քանդեցին «Օլիմպ» ԱԿ-ի եռահարկ շենքը։ «Օլիմպ» ԱԿ ներկայացուցիչները տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ բազմաթիվ հայցեր են ներկայացրել ՀՀ դատարաններ, վերջին հայցը վերաբերում էր կառուցապատող Ավետիս Կարագուլյանի կողմից շենքի ապօրինի քանդմանը «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծածավալ շարժական գույքի հետ միասին, ինչը «Միլանո» խանութի վտարման օրից ի վեր (10 մարտ 2010թ) գտնվում էր այդ տարածքում։ Այս պահին վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է գտնվում «Օլիմպ» ԱԿ փայատեր Հովհաննես Ղուկասյանի բողոքը։ Հովհաննես Ղուկասյանը գտնում է, որ այս գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ՝ Ս. Հարությունյանը չի կարող մասնակցել, քանի որ կան մասնակցությունը բացառող հանգամանքներ։ Ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել ավագ դատախազ Ս. Հարությունյանին բացարկ հայտնելու համար։
1. Առաջին ատյանի դատարանում գործի դատաքննության ընթացքում դատախազ Ս. Հարությունյանը հայտնեց, որ Կարագուլյանը բազմաթիվ անգամներ Հ. Ղուկասյանին զգուշացրել է, որ վերջինս վերցնի նշված գույքը, այսինքն` այն գույքը, որը իբրև թե շինությունը քանդելուց առաջ դուրս է բերվել շինությունից, որպեսզի այն չվնասվի և պահվել, որպեսզի տրվի ինձ: Սակայն ըստ դատախազի Հովհաննես Ղուկասյանը հրաժարվել է վերցնել այդ գույքը:
Սակայն գործի նյութերում չկա որևէ ապացույց այս հանգամանքի մասին: Գտնում եմ, որ այս պնդումը կարող է միայն մեկ բացատրություն ունենալ, որ դատախազը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Կարագուլյանի հետ, և վերջինս նրան պատմել է այդ մասին, կամ էլ այլ հարաբերությունների մեջ է գտնվել նրա հետ, որ այս պնդումը գործի նյութերում որևէ ձևով չի ներառվել: Վերջին հաշվով նույն վերահսկողություն իրականացնող դատախազը քաջատեղյակ է այնպիսի հանգամանքներ մասին, որոնց մասին որևէ նշում չկա գործի նյութերում, հետևաբար գործի քննությունը նրա վերահսկողությամբ եղել է կողմնակալ:
2. ՀՀ դատախազություն 4 անգամ հաղորդումներ է ներկայացվել նույն հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացում տեղի ունեցած հանցագործության փաստերով, սակայն գոնե մեկ անգամ պատշաճ քննություն չի իրականացվել: Այնինչ հենց դատախազությունն էր պարտավոր վերահսկողություն իրականացնել քննության օրինականության նկատմամբ: Այսպես. Գործի նյութերում առկա են այդ 4 հաղորդումները հանցագործությունների մասին: Դրանք են. 1. Հաղորդում էր ներկայացվել, որ ԴԱՀԿ աշխատակիցները վտարման գործողությունների ժամանակ թույլ էին տվել մի քանի բացահայտ անօրինություններ: Այսպես. 10.03.2010թ-ին ժամը 11.00-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ՀՀ Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ներխուժել են «ՄԻԼԱՆՈ» խանութի տարածք և սկսել են գույքի առգրավման գործողություններ իրականացնել: Նրանք պետք է վտարում իրականացնեին, սակայն իրականում նրանք հափշտակում էին «Օլիմպ» ԱԿ-ի գույքը: Հետագայում պարզվել էր, որ գույքը հանձնվել է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին ի պահ: Հաղորդման մեջ նշվել էր նաև, որ ԴԱՀԿ ծառայության ապօրինի գործողությունների ժամանակ ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցներ, որոնք նույնպես բացատրեցին ԴԱՀԿ աշխատակիցներին, որ նրանք պետք է դատարանի գումարը փոխանցեն Հովհաննես Ղուկասյանին, կողմերին պայմանագիր կնքելուն հարկադրեն և որոշ ժամանակ տրամադրելուց հետո նոր միայն կարող են վտարման գործողություններ իրականացնել:
Նշվել էր, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները առանց որևէ իրավական հիմքերի հափշտակել են Կոոպերատիվի ողջ ունեցվածքը, ինչպես նաև նրանք դիտավորյալ չեն գույքագրել առգրավված գույքը, որպեսզի հետագայում հնարավոր չլինի հաստատել, թե ինչ գույք են առգրավվել: Նշվել էր, որ առկա են հանցագործության դեպքեր` մասնավորապես գույքի հափշտակության, ինքնիրավչության, գույքի դիտավորյալ ոչնչացման և պաշտոնական դիրքի չարաշահման հանցակազմերով: Նշվել էր նաև, որ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով ամրագրված իրավունքը: Համաձայն այդ հոդվածի` սեփականության oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, oրենքով uահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Բացի այդ ԴԱՀԿ աշխատակիցները չէին կատարել վճռի պահանջները և գումարը չէին տրամադրել գույքի սեփականատիրոջը:
2. 08.11.2011թ-ին Հաղորդում էր ներկայացվել նաև այն մասին, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցը 10.08.2011թ-ին այցելել է վիճելի տարածք դատարանի` ապացույցների ապահովման մասին որոշումը կատարելու համար: Նա հանդիպել էր Ընկերության տնօրեն Ավետիս Կարագուլյանի հետ և ներկայացրել դատարանի որոշումը: Վերջինս կատարողական թերթի պահանջը ընթերցելուց հետո զայրացել էր, դուրս էր հրավիրել ԴԱՀԿ աշխատակցին և կարգադրել շտապ քանդել շինությունը: ԴԱՀԿ աշխատակիցը անմիջապես գնացել է վիճելի հասցե և ականատես է եղել, թե ինչպես են Ընկերության աշխատակիցները տրակտորով փորձում քանդել վիճելի գույքի մի մասը: ԴԱՀԿ աշխատակցին հաջողվել է դադարեցնել ապօրինի գործողությունները: Սակայն շենքի հետնամասի մի մասը Ընկերության աշխատակիցները հասցրել են քանդել: Ի դեպ, այնտեղ են եղել նաև արտասահմանցի աշխատակիցներ, որոնք համաձայն ՙՕտարերկրացիների մասին՚ ՀՀ օրենքի միայն հատուկ դեպքերում կարող են աշխատել ՀՀ-ում: Բացի այդ աշխատակիցները այնքան էին ցանկանում շուտ քանդել շինությունը, որ անգամ տրակտորը քշել էին ԴԱՀԿ աշխատակցի և ներկաների վրա: Ի դեպ այն ժամանակ, երբ էքսկավատորով սկսեցին քանդել շինությունը, շինության ներսում ոստիկանները պահպանություն էին իրականացնում, և նրանք վախեցած դուրս են վազել հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Շենքի պահպանություն իրականացնող ոստիկանները հրաշքով են ողջ մնացել, քանի որ, եթե նրանք գտնվեին հենց այդ սենյակում աղետից խուսափելը կլիներ անհնար:
Նշվել էր, որ Ընկերության տնօրեն Ա. Կարագուլյանը չէր կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջները, բացի այդ Ա. Կարագուլյանը և նրա աշխատակիցները դիմադրություն էին ցույց տվեցին ԴԱՀԿ աշխատակցին, անգամ տրակտորը քշել նրա ուղղությամբ: Բացի այդ Ա. Կարագուլյանը ինքնագլուխ իր իրավունքներն էր իրականացրել, դատարանում գործ քննվելու հանգամանքներում ինքնագլուխ քանդել շինությունը, որի ներսում, ի դեպ, այդ պահին ոստիկանները պահպանություն էին իրականացնում, իսկ ոստիկանության աշխատակիցները դա անում էին պայմանագրի հիման վրա, իսկ այդ պայմանագիրը որևէ ձևով չէր լուծվել, կամ ավարտվել:
3. Դրանից հետո 19.08.2011թ-ին Հ. Ղուկասյանը հաղորդում է ներկայացրել գույքի դիտավորությամբ ոչնչացման, ինքնիրավչության և գույքի հափշտակության փաստերով:
4. Ի վերջո 08.11.2011թ-ին նոր հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ որևէ գործի քննություն չի իրականացվում ոստիկանության կողմից, որ ոստիկանության աշխատակիցները չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը և, փաստացի, օժանդակում են հաղորդման մեջ մատնանշված հանցագործությունների պարտակմանը: Նշվել էր նաև, որ գույն առանձնապես խոշոր չափերով հափշտակել է:
Սակայն այս չորս հաղորդումներից, որտեղ առկա են 10-ից ավել հանցագործության փաստեր, որևէ քննություն չի իրականացվել և մենք ստացել ենք չպատճառաբանված քննիչի երկու տողանոց որոշում: Այս բոլոր հաղորդումների օրինականության քննության համար պատասխանատու էր հենց դատախազությունը, իսկ տվյալ դեպքում դատախազ Ս. Հարությունյանը: Բնականաբար նման ձևով վերահսկողություն իրականացնելը նշանակում է ուղղակի անտարբերության մատնել անձի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: Նման ձևով վերահսկողություն իրականացնել նշանակում է ընդհանրապես ոչինչ չանել: Գտնում եմ, այս հանգամանքները ողջամիտ կասկած են հարուցում դատախազ Ս. Հարությունյանի կողմնակալության մեջ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 88, 90 և 91 հոդվածներով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ` Ս. Հարությունյանին հայտնում եմ բացարկ:
«Միլանոյի» փայատեր. «Հայտնում եմ բացարկ դատախազության ավագ դատախազ Ս. Հարությունյանին»
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականությունը հանդիսացող Աբովյան 4 հասցեում գտնվող եռահարկ շինությունը նախ համարվեց «գերակա հանրային շահ», հետո ապօրինաբար վտարվեց տվյալ տարածքում գործող «Միլանո» խանութը, և վերջում 2011թ օգոստոսի 23-ին կրկին օրենքի բազմաթիվ խախտումներով քանդեցին «Օլիմպ» ԱԿ-ի եռահարկ շենքը։ «Օլիմպ» ԱԿ ներկայացուցիչները տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ բազմաթիվ հայցեր են ներկայացրել ՀՀ դատարաններ, վերջին հայցը վերաբերում էր կառուցապատող Ավետիս Կարագուլյանի կողմից շենքի ապօրինի քանդմանը «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծածավալ շարժական գույքի հետ միասին, ինչը «Միլանո» խանութի վտարման օրից ի վեր (10 մարտ 2010թ) գտնվում էր այդ տարածքում։ Այս պահին վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է գտնվում «Օլիմպ» ԱԿ փայատեր Հովհաննես Ղուկասյանի բողոքը։ Հովհաննես Ղուկասյանը գտնում է, որ այս գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ՝ Ս. Հարությունյանը չի կարող մասնակցել, քանի որ կան մասնակցությունը բացառող հանգամանքներ։ Ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել ավագ դատախազ Ս. Հարությունյանին բացարկ հայտնելու համար։
1. Առաջին ատյանի դատարանում գործի դատաքննության ընթացքում դատախազ Ս. Հարությունյանը հայտնեց, որ Կարագուլյանը բազմաթիվ անգամներ Հ. Ղուկասյանին զգուշացրել է, որ վերջինս վերցնի նշված գույքը, այսինքն` այն գույքը, որը իբրև թե շինությունը քանդելուց առաջ դուրս է բերվել շինությունից, որպեսզի այն չվնասվի և պահվել, որպեսզի տրվի ինձ: Սակայն ըստ դատախազի Հովհաննես Ղուկասյանը հրաժարվել է վերցնել այդ գույքը:
Սակայն գործի նյութերում չկա որևէ ապացույց այս հանգամանքի մասին: Գտնում եմ, որ այս պնդումը կարող է միայն մեկ բացատրություն ունենալ, որ դատախազը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Կարագուլյանի հետ, և վերջինս նրան պատմել է այդ մասին, կամ էլ այլ հարաբերությունների մեջ է գտնվել նրա հետ, որ այս պնդումը գործի նյութերում որևէ ձևով չի ներառվել: Վերջին հաշվով նույն վերահսկողություն իրականացնող դատախազը քաջատեղյակ է այնպիսի հանգամանքներ մասին, որոնց մասին որևէ նշում չկա գործի նյութերում, հետևաբար գործի քննությունը նրա վերահսկողությամբ եղել է կողմնակալ:
2. ՀՀ դատախազություն 4 անգամ հաղորդումներ է ներկայացվել նույն հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացում տեղի ունեցած հանցագործության փաստերով, սակայն գոնե մեկ անգամ պատշաճ քննություն չի իրականացվել: Այնինչ հենց դատախազությունն էր պարտավոր վերահսկողություն իրականացնել քննության օրինականության նկատմամբ: Այսպես. Գործի նյութերում առկա են այդ 4 հաղորդումները հանցագործությունների մասին: Դրանք են.
1. Հաղորդում էր ներկայացվել, որ ԴԱՀԿ աշխատակիցները վտարման գործողությունների ժամանակ թույլ էին տվել մի քանի բացահայտ անօրինություններ: Այսպես. 10.03.2010թ-ին ժամը 11.00-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ՀՀ Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ներխուժել են «ՄԻԼԱՆՈ» խանութի տարածք և սկսել են գույքի առգրավման գործողություններ իրականացնել: Նրանք պետք է վտարում իրականացնեին, սակայն իրականում նրանք հափշտակում էին «Օլիմպ» ԱԿ-ի գույքը: Հետագայում պարզվել էր, որ գույքը հանձնվել է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին ի պահ: Հաղորդման մեջ նշվել էր նաև, որ ԴԱՀԿ ծառայության ապօրինի գործողությունների ժամանակ ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցներ, որոնք նույնպես բացատրեցին ԴԱՀԿ աշխատակիցներին, որ նրանք պետք է դատարանի գումարը փոխանցեն Հովհաննես Ղուկասյանին, կողմերին պայմանագիր կնքելուն հարկադրեն և որոշ ժամանակ տրամադրելուց հետո նոր միայն կարող են վտարման գործողություններ իրականացնել:
Նշվել էր, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները առանց որևէ իրավական հիմքերի հափշտակել են Կոոպերատիվի ողջ ունեցվածքը, ինչպես նաև նրանք դիտավորյալ չեն գույքագրել առգրավված գույքը, որպեսզի հետագայում հնարավոր չլինի հաստատել, թե ինչ գույք են առգրավվել: Նշվել էր, որ առկա են հանցագործության դեպքեր` մասնավորապես գույքի հափշտակության, ինքնիրավչության, գույքի դիտավորյալ ոչնչացման և պաշտոնական դիրքի չարաշահման հանցակազմերով:
Նշվել էր նաև, որ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով ամրագրված իրավունքը: Համաձայն այդ հոդվածի` սեփականության oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, oրենքով uահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Բացի այդ ԴԱՀԿ աշխատակիցները չէին կատարել վճռի պահանջները և գումարը չէին տրամադրել գույքի սեփականատիրոջը:
2. 08.11.2011թ-ին Հաղորդում էր ներկայացվել նաև այն մասին, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցը 10.08.2011թ-ին այցելել է վիճելի տարածք դատարանի` ապացույցների ապահովման մասին որոշումը կատարելու համար: Նա հանդիպել էր Ընկերության տնօրեն Ավետիս Կարագուլյանի հետ և ներկայացրել դատարանի որոշումը: Վերջինս կատարողական թերթի պահանջը ընթերցելուց հետո զայրացել էր, դուրս էր հրավիրել ԴԱՀԿ աշխատակցին և կարգադրել շտապ քանդել շինությունը: ԴԱՀԿ աշխատակիցը անմիջապես գնացել է վիճելի հասցե և ականատես է եղել, թե ինչպես են Ընկերության աշխատակիցները տրակտորով փորձում քանդել վիճելի գույքի մի մասը: ԴԱՀԿ աշխատակցին հաջողվել է դադարեցնել ապօրինի գործողությունները: Սակայն շենքի հետնամասի մի մասը Ընկերության աշխատակիցները հասցրել են քանդել: Ի դեպ, այնտեղ են եղել նաև արտասահմանցի աշխատակիցներ, որոնք համաձայն ՙՕտարերկրացիների մասին՚ ՀՀ օրենքի միայն հատուկ դեպքերում կարող են աշխատել ՀՀ-ում: Բացի այդ աշխատակիցները այնքան էին ցանկանում շուտ քանդել շինությունը, որ անգամ տրակտորը քշել էին ԴԱՀԿ աշխատակցի և ներկաների վրա: Ի դեպ այն ժամանակ, երբ էքսկավատորով սկսեցին քանդել շինությունը, շինության ներսում ոստիկանները պահպանություն էին իրականացնում, և նրանք վախեցած դուրս են վազել հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Շենքի պահպանություն իրականացնող ոստիկանները հրաշքով են ողջ մնացել, քանի որ, եթե նրանք գտնվեին հենց այդ սենյակում աղետից խուսափելը կլիներ անհնար:
Նշվել էր, որ Ընկերության տնօրեն Ա. Կարագուլյանը չէր կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջները, բացի այդ Ա. Կարագուլյանը և նրա աշխատակիցները դիմադրություն էին ցույց տվեցին ԴԱՀԿ աշխատակցին, անգամ տրակտորը քշել նրա ուղղությամբ: Բացի այդ Ա. Կարագուլյանը ինքնագլուխ իր իրավունքներն էր իրականացրել, դատարանում գործ քննվելու հանգամանքներում ինքնագլուխ քանդել շինությունը, որի ներսում, ի դեպ, այդ պահին ոստիկանները պահպանություն էին իրականացնում, իսկ ոստիկանության աշխատակիցները դա անում էին պայմանագրի հիման վրա, իսկ այդ պայմանագիրը որևէ ձևով չէր լուծվել, կամ ավարտվել:
3. Դրանից հետո 19.08.2011թ-ին Հ. Ղուկասյանը հաղորդում է ներկայացրել գույքի դիտավորությամբ ոչնչացման, ինքնիրավչության և գույքի հափշտակության փաստերով:
4. Ի վերջո 08.11.2011թ-ին նոր հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ որևէ գործի քննություն չի իրականացվում ոստիկանության կողմից, որ ոստիկանության աշխատակիցները չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը և, փաստացի, օժանդակում են հաղորդման մեջ մատնանշված հանցագործությունների պարտակմանը: Նշվել էր նաև, որ գույն առանձնապես խոշոր չափերով հափշտակել է:
Սակայն այս չորս հաղորդումներից, որտեղ առկա են 10-ից ավել հանցագործության փաստեր, որևէ քննություն չի իրականացվել և մենք ստացել ենք չպատճառաբանված քննիչի երկու տողանոց որոշում: Այս բոլոր հաղորդումների օրինականության քննության համար պատասխանատու էր հենց դատախազությունը, իսկ տվյալ դեպքում դատախազ Ս. Հարությունյանը: Բնականաբար նման ձևով վերահսկողություն իրականացնելը նշանակում է ուղղակի անտարբերության մատնել անձի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: Նման ձևով վերահսկողություն իրականացնել նշանակում է ընդհանրապես ոչինչ չանել: Գտնում եմ, այս հանգամանքները ողջամիտ կասկած են հարուցում դատախազ Ս. Հարությունյանի կողմնակալության մեջ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 88, 90 և 91 հոդվածներով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ` Ս. Հարությունյանին հայտնում եմ բացարկ:
«Միլանոյի» փայատեր Հովհաննես Ղուկասյան