Լրահոս

03.05.2012 11:07


Իրանը հույս ունի՝ իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները կհանվեն

Իրանը հույս ունի՝ իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները կհանվեն

Իրանը հույս ունի, որ «վեցյակի» հետ բանակցությունների ընթացքում իր դեմ սահմանված պատժամիջոցները կհանվեն։ Այս մասին հայտարարել է այդ երկրի հոջևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի խորհրդական Հոլամ Ալի Հադդադ Ադելը։

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Բաղդադում մայիսի 23–ին։

Հոլամ Ադելը նշել է, որ պատժամիջոցների վերացումը նվազագույնն է, ինչ Իրանը կարող է ակնկալել Բաղդադի բանակցություններից։ Ադելը նաև հույս է հայտնել, որ «գործընկերները պահվածքի խելամիտ մարտավարություն կընտրեն և կհասկանան, որ Իրանը երբեք տեղի չի տա արտաքին ճնշումներին»։

Այս խորագրի վերջին նյութերը