«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը աշխատանքից հեռացվել է ծեծկռտուքի պատճառով
«Ֆիորենտինա» իտալական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնում է՝ գլխավոր մարզիչ Դելիո Ռոսսին աշխատանքից հեռացվել է սեփական թիմի կիսապաշտպանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ֆիորենտինա»–«Նովարա» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Դելիո Ռոսսին փոխարինել էր սերբ կիսապաշտպան Ադեմ Լյայիչին, ինչին ի պատասխան՝ Լյայիչը մարզչին ծաղրել է ծափահարություններով և ինչ–որ մեկնաբանություններով։ Ռոսսին անսպասելի է արձագանքել ֆուտբոլիստի այդպիսի պահվածքին՝ հարձակվել է Լյայիչի վրա և ծեծել։