«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ օրերս տեղի ունեցած մի իրադարձության արդյունքում պարզվել է ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը: ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ՀՀ ընտրական օրենսգրքով պարտավոր է ընտրողներին ծանուցել ընտրությունների օրվա և նրա քվեարկության տեղամասի գտնվելու վայրի մասին: Եվ ահա թերթին հայտնի է դարձել, որ Վիզաների վարչությունը «Հայփոստին» պատվիրել է 1 մլն 900 հազ. ծանուցման առաքում: Սա այն դեպքում, երբ ՀՀ ընտրողների պաշտոնական թիվը 2 մլն 482 հազ. է: ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Վաղինակ Քոչարյանը թվերի այս անհամապատասխանությունը թերթի թղթակցի հետ զրույցում պատճառաբանել է` հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի այն դրույթին, ըստ որի՝ ծանուցագրերը ուղարկվում են մեկից ավելի տեղամաս ունեցող համայնքների ընտրողներին: Այսինքն, ըստ Քոչարյանի, 580 հազարից ավելի ընտրողներ ապրում են համայնքներում, որտեղ ընտրողների թիվը երկու հազարից պակաս է: Ստացվում է, որ Հայաստանում առնվազն 290 բնակավայր կա, որտեղ երկու հազարից պակաս ընտրող կա:
«ՀՀ ոստիկանությունից ակնկալում ենք ստանալ այս բնակավայրերի ցուցակը, որովհետև կարծում ենք` սա կասկածելի ցուցանիշ է: Բայց սա տվյալ հարցին առնչվող ամենակարևոր տեղեկությունը չէ: Մեր տեղեկություններով՝ ոստիկանության առաքած մեկ միլիոն 900 հազար ծանուցումից մոտ 750 հազարը ետ է եկել, որովհետև պարզվել է, որ այդ ծանուցումների հասցեատերերը չեն բնակվում Հայաստանում: Ստացվում է, որ ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը մեկ միլիոն 150 հազար է: Սա՝ լավագույն դեպքում»,-գրում է թերթը:
ՀՀ ընտրողների իրական թիվը պարզվե՞լ է

7or.am