Լրահոս

03.05.2012 11:44


Մարդատարը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Մարդատարը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Մայիսի 3-ին՝ ժամը 01։35-ին, «1-03» ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 պ/հ և «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղևորներ` 1988թ. ծնված Արթուր Մկրտչյանին և 1990թ. ծնված Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1989թ. ծնված Արման Խաչատրյանը, 1989թ. ծնված Արթուր Ավանեսյանը, 1989թ. ծնված Արտակ Սեդրակյանը և 1990 թ. ծնված Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը