Լրահոս

03.05.2012 13:06


Ահարոն Ադիբեկյան. «ԲՀԿ-ն մեծ գովեստի է արժանի»

Ահարոն Ադիբեկյան. «ԲՀԿ-ն մեծ գովեստի է արժանի»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ առավել հաջողված քարոզարշավը Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն են անցկացրել.

Ընդ որում, Սերժ Սարգսյանի պարագայում այն թույլ տվեց ՀՀԿ-ին պահպանել իր ընտրազանգվածը, իսկ ԲՀԿ-ին՝ կրկնապատկել այն,-լրագրողներին ասել է Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ ԲՀԿ–ն հզոր ուժ է, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմը կարող է խորացնել Հայաստանի ժողովրդավարությունը։

Ըստ նրա՝ երբ երկրորդ ուժեղ մրցակից է լինում, այն առաջատար ուժին մրցակցային պայմաններում ստիպում է վերանայել իր քաղաքականությունը.

Շուկան ձևավորում է երկրորդը, և այս առումով ԲՀԿ-ն մեծ գովեստի է արժանի, որովհետև նրա շնորհիվ ընտրատարածքներում կլինի մաքուր ու արդար աշխատանք, խախտումների և մեքենայությունների տոկոսը կտրուկ կիջնի։

Ադիբեկյանը նաև կարծում է, որ մայիսի 6–ի ընտրություններից հետո նոր գումարման խորհրդարանում հինգ կուսակցություն ներկայացված կլինի, բայց թե կոնկրետ որոնք, չի մանրամասնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը