Լրահոս

03.05.2012 13:15


Կառավարությունը փոփոխություններ է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրմանը վերաբերող որոշման մեջ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրմանը վերաբերող որոշման մեջ

Այսօր ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել բարձրաստիճան պաշտոնատար անձի և իր ընտանիքի անդամների եկամուտների հայտարարագրմանը վերաբերող ավելի վաղ ընդունած որոշման մեջ։ Հստակեցվել և կոնկրետացվել են հայտարարագրման ենթակա տվյալների ցանկն ու դրանց բովանդակությունը, ընդլայնվել հրապարակման ենթակա հայտարարագրերի շրջանակը։

Գործադիրը նաև ընդունել է Արմավիրի մարզի Գրիբոյեդովի համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Ինչպես նաև, կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Տավուշ մարզի Աչաջուրի, Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքների հողերի մի մասը՝ համապատասխանաբար հասարակական կառուցապատման (հյուրանոցային համալիր) և ջերմոցային տնտեսության կառուցման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը