Քաղաքական

03.05.2012 14:00


Ուշադրություն. նախապատրաստվում են ընտրակեղծիքներ

Ուշադրություն. նախապատրաստվում են ընտրակեղծիքներ

Տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունների, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, նախընտրական շտաբների, Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի եւ բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հավաստի տեղեկությունների համաձայն, մայիսի 4-ին հրապարակվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել են աննախադեպ քանակությամբ ընտրողներ: Միջին հաշվով յուրաքանչյուր ընտրատեղամասում առկա է 80-120 ընտրող, որոնք ընդգրկված են լրացուցիչ ցուցակներում: Միայն Երեւանի Արաբկիրի շրջանում գտնվող տեղամասերում գրանցվել է ավելի քան ութ հազար նման ընտրող: Ամբողջ երկրում լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը հասնում է 200 հազարի: Այս ամենը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Պաշտոնական տվյալներով 2.8 մլն իրական բնակչություն ունեցող երկրում ընտրողների մոտ տասը տոկոսը չէին կարող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել: Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին միավորել ջանքերը, լրացուցիչ ցուցակների խնդիրը լուծելու համար: Դեռ բավական ժամանակ կա այս խնդրին լուծում տալու համար: Կասկածից վեր է, որ լրացուցիչ ցուցակները պարարտ հող են ստեղծում զանգվածային ընտրակեղծիքների իրականացման համար:

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն 

Այս խորագրի վերջին նյութերը