Լրահոս

03.05.2012 14:04


Արշակ Բանուչյան. «Այն, ինչ լինելու է, արդեն իսկ կատարվում է դրսում»

Արշակ Բանուչյան. «Այն, ինչ լինելու է, արդեն իսկ կատարվում է դրսում»

Թիվ 11 ընտրատարածքում ՀԱԿ–ի կողմից առաջադրված Արշակ Բանուչյանը լրագրողներին ասել է, որ մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների օրը յուրաքանչյուր ընտրատեղամասում իր և ՀԱԿ–ի կողմից մեկական վստահված անձ է ներկա լինելու, ովքեր հետևելու են քվեարկության ընթացքին։ Թեև Բանուչյանը կարծում է, որ տեղամասերի ներսում դժվար թե խախտումներ լինեն, քանի որ այն, ինչ լինելու է, արդեն իսկ կատարվում է դրսում, օրինակ՝ ընտրակաշառք բաժանելը։

Իմ մրցակիցը փողն է, վախը, ընչաքաղցությունը,–ասել է նա՝ հավելելով, որ որոշ մարդիկ ընտրության օրը դառնում են կաշառակեր, ու չեն էլ հասկանում, որ կաշառք տվողը հետագայում չի կարող կաշառակերության դեմ պայքարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը