Լրահոս

03.05.2012 14:18


Կներկայացվեն ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի ընթացիկ գործունեության արդյունքները

Կներկայացվեն ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի ընթացիկ գործունեության արդյունքները

Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբում  անցկացվող հանրային լսումների հինգերրորդ  լիագումար նիստում, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 4-ին, ժամը 11-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում (Մոսկովյան 33ա, առաջին հարկ), կներկայացվեն ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի ընթացիկ գործունեության արդյունքները, կպարզաբանվի Սահմանադրական դատարանում մայիսի 5-ին նշանակված դատաքննության արդյունքում Միասնական շտաբի հայցադիմումի բավարարման հնարավորությունը, հանրությունը կիրազեկվի ընտրությունների օրը`  մայիսի 6-ին Հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբի աշխատանքների մասին:

Լսուների նիստը, որին կմասնակցեն Միասնական ընտրական շտաբի անդամները, վարելու է ՀՔՄ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը:

 Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը