Լրահոս

03.05.2012 14:30


Հանրապետության 34 բնակավայրում ընտրողների թիվը գերազանցում է բնակչության թվին

Հանրապետության 34 բնակավայրում ընտրողների թիվը գերազանցում է բնակչության թվին

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը մոնիթորինգ է անցկացրել և պարզել, որ հանրապետության 34 բնակավայրում ընտրողների թիվը գերազանցում է բնակչության թվին: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Հակո բնակավայրում 78 բնակիչ կա, բայց ընտրողների թիվը գրված է 142, այսինքն՝ 182,1%–ը: Կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասել է, որ 1638 ընտրող ընդհանրապես հասցե չունի, կամ տարօրինակ հասցեների տակ է ընդգրկված։ 

–Կար հասցե, որտեղ 229 ընտրող էր գրանցված, գնացինք և տեսանք, որ մեկ հասցեի տակ գրանցված է 40 տուն,–ասել է նա՝ մտավախություն հայտնելով, որ կարող են քվեարկել ընտրացուցակներում առկա, բայց հանրապետությունից բացակայողների փոխարեն:

Պարզվել է նաև, որ 76 հասցե կա, որոնցից յուրաքանչյուրում 51-ից ավել ընտրող է գրանցված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը