Նստացույց և ինքնահրկիզման սպառնալիքներ ՀԿԿ–ի գրասենյակի մոտ
Այժմ ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենում, իսկ ցուցարարներից երկու կին նստացույց են հայտարարել: Ցուցարարներն իրացման գոտու, ինչպես նաև Եկմալյան, Արամի և այլ հասցեների բնակիչներն են, ովքեր վճարել են բնակարան գնելու համար, բայց դրանք այդպես էլ չեն ստացել։ Նրանց է մոտեցել Երևանի նախկին քաղաքապետ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը և խոստացել մեկ ամսվա ընթացքում ցուցարարների բարձրացված հարցերին լուծում տալ, բայց այս խոստմանը բողոքի գործողութան մասնակիցները չեն հավատացել։ Ցուցարարները սպառնում են գիշերել ՀՀԿ–ի գրասենյակի մոտ և անգամ ինքնահրկիզվել։

7or.am