Լրահոս

03.05.2012 15:12


ՀՀԿ-ական «բարեգործության» մասին

ՀՀԿ-ական  «բարեգործության»  մասին

 Երևանի  ՀՀԿ-ական  քաղաքապետը, երեկ  ողջ  հանրապետությանը  ցուցադրեց, թե ինչպես  պետք  է  ոտնատակ  տալ  երկրի  օրենսդրությունը՝ անթաքույց  և  հպարտորեն:

Շնորհակալական  խոսքով  նա  մասնակցեց  բոլոր  այն  միջոցառումներին, որտեղ  «Նուշիկյան ասոցիացիա»  ՍՊԸ-ն  նույն  ազգանուն  կրող  իր  ՀՀԿ-ական  ղեկավար-ԱԺ  պատգամավորության թեկնածուի  անունից  «բարեգործություն»  էր  անում, այսինքն, ուղղակիորեն  խախտում  էր  ԸՕ       18-րդ  հոդվածի  7-րդ  մասի  պահանջները:

       Հավանաբար, հասկացաք, որ  խոսքը  ՀՀԿ  համամասնական ցուցակի անդամ  Ձեր    խնամու  ապօրինի  գործունեության մասին  է, որի  համար  ԿԸՀ-ն  և  10-րդ  ԸԸՀ-ն պետք  է  համապատասխան միջոցներ  ձեռնարկեին, սակայն  չեն  անում: 

   Երեկ,  միայն  մի  բան  էին  ճիշտ  հիշեցնում, որ  դա  բարեգործություն  չի  կարելի  համարել...

Իրոք, չէ՞ որ  կատարված  ծախսերն   այդ տարածքի  բնակիչներին  հասանելիք  այն  գումարի մի  փոքր  մասն  է, որը  Ձեր  աջակցությամբ  Խնամին  «փախցրեց» նրանցից՝ ծառահատելով  տարածքի  միակ պուրակն՝  իր  և գլխավոր  դատախազի  տղայի ընտանիքների  համար:

  Ինչևէ, խնդրում  եմ  քննել  սույն  հաղորդումը, Երևանի  քաղաքապետի կողմից  ԸՕ  պահանջների  կոպիտ խախտման մասին:   

Հարգանքով՝

ՀՊԱԿ  նախագահ  Ռուբեն Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը