Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բարսելոնայում
Հայոց ցեղասպանության 97-րդ ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Իսպանիայում եզրափակվեց ապրիլի 29-ին Բարսելոնայի Սանտա Մարիա Դել Պի եկեղեցում` Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված հոգևոր և մշակութային միջոցառումով: Հանդիսությունը սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված հոգեհանգստի պաշտոնով, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Այնուհետ, Կատալունիայի կաթոլիկ, լութերանական, բողոքական և այլ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը կատարեցին Էկումենիկ աղոթք-արարողություն, որից հետո ամբիոնից հանդես եկան Կատալունիայի հայ եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ` Գրիքոր Մաղաքյանը, Կատալունիայի Կարդինալի ներկայացուցիչ Խաիմե Գոնսալես Ագապիտոն, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը:
Միջոցառման մշակութային մասում` եկեղեցու սրահում հավաքված շուրջ 500 հրավիրյալների առջև դասական երաժշտության մենահամերգով հանդես եկավ Հայաստանի օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մենակատար երգչուհի Անահիտ Մխիթարյանը, որին նվագակցեց իսպանացի ճանաչված երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան: Կատարվեցին եվրոպական և հայկական դասականների ստեղծագործություններ: