Քաղաքական

03.05.2012 16:11


Արմեն Բադալյան. ««Կիքսերի» բացահայտումը տեղի ունեցավ 7or.am և zham.am կայքերի շնորհիվ»

Արմեն Բադալյան. ««Կիքսերի» բացահայտումը տեղի ունեցավ 7or.am և zham.am կայքերի շնորհիվ»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ներկայացնելով «Ժառանգության» և այլ քաղաքական կուսակցությունների քարոզարշավի ժամանակ տեղ գտած «կիքսերը», հայտնել է, որ շատ ժամանակ այդ կիքսերը բացահայտել են 7or.am և zham.am կայքերը։

Այդ երկու լրատվական կայքերը ստեղծեցին մի պատկեր համացանցում՝ երկու թիմերի բաժանումը։ Հատկապես երբ ստեղծվեց միջկուսակցական աշխատանքային խումբը, որը շտաբ է կոչվում, որը ազատ և արդար ընտրություններին պետք է նպաստի, և «Ժառանգության» մտնել–չմտնելու հարցը, փաստորեն, դրանով և Հանրապետականի մենաշնորհի վերացման հարցում այդ կայքերը բաժանեցին երկու մասի հիմնական վեց խաղացողներին. մի կողմում՝ «Բարգավաճ», Կոնգրես, Դաշնակցություն, մյուս կողմում՝ Հանրապետական, ՕԵԿ, «Ժառանգություն»։ Մեկը կողմ է, որ լինեն ազատ, արդար ընտրություններ, և ՀՀԿ–ն չունենա մենաշնորհ, մյուսը դրան դեմ է։ Դա եղավ ի շնորհիվ 7or.am և zham.am կայքերի։ Այսինքն, այստեղ կայքերը բավական լուրջ դեր կատարեցին և քարոզարշավի պատկերը ցույց տվեցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը