Հաստատվել է Երևանի սեփականություն հանդիսացող 2012թ . օտարման առաջարկվող հողամասերի ցանկը
Երևանի ավագանին մայիսի 3–ին գումարված արտահերթ նիստում, ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե նիկոյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության , այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման» ծրագրին։ Հաշվի առնելով նշվածը և այն, որ հատկացված միջոցները հանդիսանում են Երևան քաղաքի բյուջեի համար դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուր՝ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է որոշման ներկայացված ներկայացված նախագիծը, համաձայն որի Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտի գումարը ավելացվել է 219,000.0 հազար դրամով , իսկ ծախսային մասում այն ավելացվել է «Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում» ծրագրին։
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի սեփականություն հանդիսացող 2012թ . օտարման առաջարկվող հողամասերի ցանկը ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն