Արմեն Բադալյան. «Ընտրությունների միակ ինտրիգը Հանրապետականի մենաշնորհ ունենալ–չունենալն է»
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով խորհրդարանական ընտրությունների միակ ինտրիգն այն է, թե կկարողանա՞ արդյոք Հանրապետական կուսակցությունը պահպանել իր մենաշնորհային քաղաքական դիրքը.
–Միակ ինտրիգն արդեն սա է մնացել՝ Հանրապետականն ՕԵԿ–ո՞վ, թե՞ առանց ՕԵԿ կունենա հաջորդ խորհրդարանում 67–ից ավելի տեղ՝ մենաշնորհը կպահպանի՞, թե՞ չի պահպանի։ Այսինքն, այլ քաղաքական ուժեր մոտավորապես հավասար ներկայություն կունենա՞ն, թե՞ չեն ունենա։ Եթե չունեցան, Հանրապետականը եղավ մեծամասնություն, երկար ժամանակ իրենք իշխելու են։ Եթե չունեցավ, ուրիշ կերպ է ամեն ինչ զարգանալու։ Այսօրվա խնդիրն ազատ և արդար ընտրություններ անցկացնելն է,–ասել է Արմեն Բադալյանը։
Անդրադառնալով ընտրակեղծիքների խնդրին՝ Արմեն Բադալյանն ասել է, որ հիմնական ընտրակեղծիքները լինելու են ընտրողների ցուցակների միջոցով.
–Լցոնումներ, ծեծ, ջարդ, ես չեմ կարծում, որ լինեն։ Հիմնականը ցուցակների խնդիրն է. ցուցակները պետք է հստակեցվեն։
Արմեն Բադալյանի կարծիքով այդ խնդրով պետք է զբաղվի երեք քաղաքական կուսակցությունների ձևավորած միասնական շտաբը։
Ընտրակեղծիքների երկրորդ հիմնական ձևը, ըստ նրա, լինելու է ընտրակաշառքը, որն ավելի արդյունավետ գործում է մարզերում, գյուղերում։
Փորձագետն ասել է, որ վարչական ռեսուրսն այդքան մեծ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա չի կարող ունենալ։
–Վարչական ռեսուրսների օգտագործումն անիմաստ է։ Դա հիմնականում հոգեբանական ճնշում է,–ասել է Արմեն Բադալյանը։
Փորձագետն ասել է, որ անձնագրերի պատճենները, համարները և այլ տեղեկություններ այսպես թե այնպես իշխանությունն ունի անձնագրային վարչության միջոցով, և եթե այդ տվյալներն իրոք ինչ–որ դերակատարություն ունենային, կուսակցությունները կարիք չէին ունենա այդ տեղեկությունները ստանալ քաղաքացիներից։ Այդ ամենն արվում է միայն հոգեբանական ճնշում իրականացնելու և վախի մթնոլորտ ձևավորելու համար։

7or.am