Լրահոս

03.05.2012 17:56


Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:

Այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը:

Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի  բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: 

Այս խորագրի վերջին նյութերը