2012թ. ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրականացվող քննության վերաբերյալ
2012 թվականի մայիսի 1-ի հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր հանրությանը ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների և դրանից հետո իրականացված ընթացակարգային միջոցառումների վերաբերյալ:
Պահպանելով իրավական գործընթացների մասին շահագրգիռ հանրությանը իրազեկելու իր գործելակերպը, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թվականի ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ընթացքում առանձին անձանց կողմից կատարված գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական մի շարք գործողություններ:
Մասնավորապես, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստանալու մասին հայտարարած բոլոր անձանց մոտ մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու, դրանց բնույթն ու ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության անցկացմանն այդ անձանց ներկայությունն ապահովելու համար:
Միաժամանակ միջադեպի հայտնի բոլոր մասնակիցները գրավոր տեղեկացվել են բացատրություն տալու իրենց իրավունքի մասին, կատարվել են անհրաժեշտ կազմակերպչական գործողություններ նրանց հնարավոր բացատրություններն ամրագրելու համար:
Դեպքի մնացած մանրամասները պարզելու նպատակով հավաքվում են լրացուցիչ փաստաթղթեր և այլ նյութեր:
ՀՀ ոստիկանության հայտարարությունը

ՀՀ ոստիկանություն