Լրահոս

04.05.2012 09:40


Փրկե՛նք Լուսինե Վայաչյանին

Փրկե՛նք Լուսինե Վայաչյանին

Գրող, ակտիվիստ Լուսինե Վայաչյանի դուստրը՝ Նարե Սարկիսյանը, երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմել է իր մոր բոլոր ընկերներին հետևյալ կոչով․ «Ես ունեմ մի մամա, պուճուր-մուճուր, ճտպտան, ակտիվիստ, պայքարող, ամենքին հասնող, վերջին կտոր հացը ուրիշին տվող, իմ ու քո չտարբերող, ստեղծագործող, սուտը չասող, ճիշտը չթաքցնող, անող-դնող, կարեկցող, անչափ մեծ սիրտ ունեցող...

Արդեն 16 տարի իմ պուճուր մամային դանդաղ ներսից ուտում ա Հեպատիտ C-ն: Սկզբնական էտապում էդ հիվանդությունը գրեթե ոչ մի վնաս չի պատճառում, բայց երբ արդեն էսքան տարի ա անցնում, հիվանդությունն իր գլուխը բարձրացնում ա և լավ էլ իրա մասին տեղյակ ա պահում: Օրգանիզմը մանրից սկսում ա քայքայվել ամեն հավանական ու անհավանական տեղում: Իսկ երբ դրա դեմ չես պայքարում, չես բուժում, բերում ա ցեռոզի, իսկ ցեռոզն էլ էլ չասեմ` ինչի...

Ես ճառեր ասելու մասնագետ չեմ, բայց երբ բանը հասավ նրան, որ մամայի վիճակը ավելի ու ավելի ա վատանում, ես այլ ընտրանք չունեմ, քան իմ և մամայի բոլոր ընկերներին, իրեն հարգող և սիրողներին խնդրել օգնել փրկել մամայիս, քանի դեռ ուշ չի, քանի դեռ ինչ-որ մի բան անելու հնարավորություն կա: Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում... Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի»:

Լուսինեին շտապ անհրաժեշտ է նախնական ընդունել 24 ամպուլա Hoffman la Roche "Pegasis" կոչվող դեղամիջոցը՝ վիճակն առավել չծանրանալու համար։ Դեղամիջոցի յուրաքանչյուր ամպուլան արժե 300 ԱՄՆ դոլար։ Բուժման ծախսը կազմում է 7200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Հաշվեհամար՝

BENEFICARY BANK

HSBC Bank Armenia, cjsc Yerevan, Armenia

SWIFT address: MIDLAM22

CORRESPONDENT BANK

HSBC BankUSA

New YorkUS

SWIFT address: MRMDUS33

LUSINE BALASANYAN

002-266609-101

Լուսինե Վայաչյանի փրկությանն ուղղված ֆեյսբուքյան խումբն՝ այստեղ: https://www.facebook.com/groups/430750813619598/

Լուսինե Վայաչյանի փրկության համար մայիսի 11-ին՝ ժամը 21:00-ին, Փարպեցի 14 հասցեում գտնվող «DIY» ակումբում կկայանա բարեգործական համերգ։ Մուտքի արժեքը՝ 1500 դրամ, որը կփոխանցվի Լուսինեի հաշվեհամարին։

Լուսինե Վայաչյանի ստեղծագործությանը ծանոթանալու համար այցելեք՝ http://vayach.wordpress.com/

Այս խորագրի վերջին նյութերը