Լրահոս

04.05.2012 10:32


Բողոքի գործողություն նախագահականի առջև

Բողոքի գործողություն նախագահականի առջև

Արդեն 27 օր հացադուլի մեջ գտնվող Սուրեն Կիրակոսյանի մայրը` Զվարթ Կիրակոսյանը, այժմ իր մի քանի բարեկամների հետ բողոքի ցույց է անցկացնում նախագահականի առջև:

Հիշեցնենք, որ հացադուլի մեջ գտնվող զինվորի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, ասել էր, որ իր որդին չի խուսափում զինծառայությունից, սակայն տարբեր տեսակի հիվանդություններ ունի ու պահանջում է բուժզննում և համապատասխան բուժում: Ոչ մի բժշկական օգնություն չստանալով՝ զինվորը որոշել է հացադուլի միջոցով հասնել ուզածին: Զինվորի մայրը նաև հայտնել էր, որ իրեն էլ չեն տեղեկացնում, թե տղան ինչ հիվանդություններ ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը