Լրահոս

04.05.2012 11:34


Վահան Հովհաննիսյան. «Հայաստանի զարգացումը ոչ միայն վտանգված է, այլև ուղղակի որևէ հեռանկար չունի»

Վահան Հովհաննիսյան. «Հայաստանի զարգացումը ոչ միայն վտանգված է, այլև ուղղակի որևէ հեռանկար չունի»

«Civilnet»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ մարզերում, Երևանում ժողովրդի տրամադրությունները տեսնելով՝ հավանական է, որ ոչ մի քաղաքական ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն, 50 տոկոսից ավելի չհավաքի։

Այդ ժամանակ քաղաքական ուժերը պարտավորված կլինեն բանակցելու կառավարություն ստեղծելու վերաբերյալ՝ ոչ թե ձևական, այլ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ձայն պառլամենտում ոսկի է, և յուրաքանչյուր քաղաքական ուժ, ամբողջական պատասխանատվության տակ մտնելով, նաև ամբողջական իրավունքներ է ստանում: Իսկ եթե հաղթեց մի ուժ հին իշխանությունից, վերցրեց 50-ից ավելի տոկոս (հիմա մի կողմ դնենք, թե ինչ ձևով դա կարող է հաջողվել), ստագնացիան մնալու է ինչպես կա, և Հայաստանի զարգացումը ոչ միայն վտանգված է, այլև ուղղակի որևէ հեռանկար չունի,–ասել է Վ. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը