Վարդան Օսկանյան. «Իշխող կուսակցությունը սահմանափակ փոքրամասնություն է»
Այսօր ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ ընտրարշավը բացահայտեց մեկ շատ կարևոր իրողություն.
– Մեկ բան ակնհայտ է. կա մի շատ փոքր սահմանափակ փոքրամասնություն՝ իշխող կուսակցություն, և ջախջախիչ մեծամասնություն՝ հայ ժողովուրդը և մնացած բոլոր քաղաքական ուժերը։
Ամփոփելով քարոզարշավը՝ Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ այս իրողությունն են վկայում նաև երեկվա ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի հանրահավաքները։ Նույնը չի կարելի ասել այսօր կայանալիք ՀՀԿ–ի համերգ–հանրահավաքի մասին, որը, Վարդան Օսկանյանի գնահատմամբ, ավելի շուտ համերգ է, քան հանրահավաք։ Օսկանյանը հավելել է, որ ինքն էլ կարող է գնալ այնտեղ՝ երաժշտություն ունկնդրելու, և դա ոչինչ չի նշանակում։
«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ այսօրվա իշխանությունը, որը երկրի սոցիալ–տնտեսական ծանր վիճակի հիմնական պատասխանատուն է, պետք է հեռանա, և պետք է ձևավորվի նոր կառավարություն, որը կիրականացնի իրական փոփոխություններ և երկիրը կդնի իրական զարգացման ուղղու վրա։

7or.am