Մայիսի 3-ին՝ ժամը 14։20-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ՊՆ 1819Տ պ/հ և «Tager» մակնիշի E500MT23 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և Էջմիածնի հիվանդանոց տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1991թ. ծնված շարքային Մ. Դավթյանը, ուղևոր` 1981թ. ծնված մայոր Վ. Մուղդուսյանը, «Tager» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1953թ. ծնված Ալեքսանդր Ստեմինը և ուղևոր` 1956թ. ծնված Գալինա Անատոլինան:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանքներ:
Բախվել են մեքենաներ