Արմեն Ռուստամյան. «Միասնական շտաբը կշարունակի միասին գործել նաև Ազգային ժողովում»։
Այսօր ընտրությունների վերահսկման Միասնական շտաբի նիստի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, խոսելով քարոզարշավի բացասական երևույթների մասին, ընդգծել է նաև բախումները, որոնք տեղի էին ունենում հիմնականում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմնակիցների միջև։ Նախ Արմեն Ռուստամյանն ասել է, որ մեծամասնական ընտրակարգը պառակտում է մտցնում հասարակության մեջ, թշնամանք սերմանում մարդկանց, գերդաստանների միջև, և այլ փաստարկների հետ մեկտեղ սա ևս լուրջ փաստարկ է՝ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու համար։ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ այս տեսանկյունից միասնական շտաբի անդամ կուսակցությունները կարող են համագործակցել նաև ապագա խորհրդարանում՝ թե՛ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու համար, թե՛ «այլ համակարգային խնդիրներ լուծելու համար, որոնց շուրջը միասնական շտաբի անդամ քաղաքական ուժերն ունեն միասնական դիրքորոշումներ»։

7or.am