«Ժառանգության» պատգամավորները չեն ստորագրել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը սատարում է միասնական շտաբի հայցադիմումը
Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում կայացել է Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի 5–րդ նիստը։ Նիստի ընթացքում կառույցի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել են քարոզարշավն ու ներկայացրել Սահմանադրական դատարանի վաղվա որոշումից միասնական շտաբի ակնկալիքները։ Վաղը Սահմանադրական դատարանը քննության է առնելու այն հայցադիմումը, որը ներկայացրել են շտաբի անդամ կուսակցությունների՝ ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի պատգամավորները։ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումից է կախված, թե որքանով թափանցիկ կացնեն ընտրությունները։
Լրագրողների այն հարցին էլ, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը աջակցո՞ւմ է այս նախաձեռնությանը, հաշվի առնելով կուսակցության ոչ միանշանակ դիրքորոշումը շտաբի նկատմամբ, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է.
– «Ժառանգության» պատգամավորներն իրենց ստորագրություններով չեն մասնակցել, բայց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է այդ հայցադիմումը և գտնում է, որ այդ հայցը միանգամայն հիմնավորված է և պետք է որ դրական լուծման արժանանա։
Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որընտրություններին մասնակցող 5 հիմնական քաղաքական ուժերից (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ «ժառանգություն» և ՀՀԿ) 4–ը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «ժառանգություն», այդ հայցադիմումը քաղաքական առումով պաշտպանում են։

7or.am