«Պետք չէ պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ, քանի որ տնտեսության մեջ հիմնական բաժինը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Մեր թիրախը Հանրապետականն է: ՀՀԿ-ի պատճառով անկման եզրին հայտնված Հայաստանը մի օր կարժանանա արտաքին ագրեսիայի, որովհետև նման կարգի երկիր ոչ մեկին հետաքրքիր չէ»,–այսօրվա ասուլիսին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ըստ բանախոսի՝ Հանրապետականի ներսում չկա քննադատություն և չկան գրագետ մարդիկ: «Կուսակցության ներսում չկա քննադատություն։ Դրանք ողորմելի մարդիկ են, դրանցից պետք է ազատվել, չկա մարդ, որ կարդում է մի բան, չկա մեկը, որ գրագիտություն ունենաասել է նա։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀԱԿ-ը ավելի շատ ԲՀԿ-ի PR-ն է անում, կամ ձայն է հավաքում ԲՀԿ-ի համար, Հրանտ Բագրատյանը դրանք անեկդոտ համարեց:
«ՀԱԿ-ը որևէ ձևով ԲՀԿ-ին ձայն չի տվել, այդ անեկդոտները պետք է մոռանալ»,- ասել է նախկին վարչապետը։
Հրանտ Բագրատյան. «Մեր թիրախը Հանրապետականն է»

7or.am