Հմայակ Հովհաննիսյան. «Ընտրակեղծարարների ոչ մի քայլ հանրության աչքից չի վրիպելու»
Այսօր՝ Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի 5–րդ նիստի ընթացքում ՀՔՄ նախագահ, շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչպես է աշխատելու միասնական շտաբն ընտրությունների օրը։ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ շտաբն աշխատելու է ընտրությունների ողջ օրվա ընթացքում և դրան հաջորդող ողջ գիշերը։
Հմայակ Հովհաննիսյանն հայտնել է, որ շտաբում՝ ՀՔՄ շենքի դահլիճում, տեղադրվել է հեռուստաէկրան, որը միացված է համացանիցն և որի միջոցով շտաբն օպերատիվ տեղեկություններ է ստանալու բոլոր ընտրական տեղամասերից։
–Նախատեսվում են նաև ուղիղ հեռարձակումներ՝ համացանցային հեռուստատեսությամբ՝ «ա1պլյուս», «սիվիլիթաս» լրատվամիջոցներով, ասել է ՀՔՄ նախագահը։
Միաժամանակ գործարկվել է Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի կայքը՝ monitoring.politlogos.com հասցեով։ Ընտրությունների ողջ ընթացքն, ինչպես նաև արձանագրված բոլոր խախտումները հայտնվելու են կայքում։ Կայքով ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է նաև քվեների հաշվարկման գործընթացը։
Հայտնի է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տեսախցիկներ է տեղադրելու բոլոր ընտրատեղամասերում։ Այս առիթով, լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ–ն դա արել է միայն իր ձայները վերահսկելու համար։ Հմայակ Հովհաննիսյանը հերքեց այդ լուրերն, ասելով որ տեսախցիկներից օգտվելու է միասնական շտաբը.
–Հանրային վերահսկողության արդյունավետությունը ապահովելու նպատակով է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ տեխնիկական միջոցները տեղադրում և այդ տեխնիկական միջոցների օգտագործման հնարավորությունն ունի միասնական շտաբը։ Միասնական շտաբի միջոցով հանրությունը անմիջականորեն իրազեկվելու է, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր տեղամասում,–հայտարարել է Հմայակ Հովհաննիսյանը։
Ամփոփելով իր խոսքը, Հմայակ Հովհաննիսյանն ասել է.
–Հանրության մշտարթուն աչքը պետք է ուղղված լինի յուրաքանչյուր ընտրատեղամասի վրա և ահա այսօր մենք այս տեղեկությունը հրապարակում ենք, որպեսզի բոլոր պոտենցիալ ընտրակեղծարարներն իմանան, որ այդ աչքից իրենց որևէ քայլ չի վրիպելու։

7or.am