Լրահոս

22.05.2009 19:56


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի պատվիրակությանը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակությանը:

Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձանագրել է հայ-հունգարական հարաբերություններում նկատվող աշխուժացումը՝ միաժամանակ նկատելով, որ բավական պասիվ է երկու երկրների խորհրդարաների միջև համագործակցությունը: Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ ինքը, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է  այդ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովի մամլո ծառայությունից՝ զրուցակիցները բարձր են գնահատել Եվրոպական Միության  «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված և օգտվելու է քաղաքական ու տնտեսական արդիականացման այդ գործընթացում Եվրամիության ընձեռած բոլոր հնարավորություններից:

Հունգարական կողմն իր հերթին հայտնել է իր պատրաստակամությունն օգտակար լինել եւ աջակցել Հայաստանին' եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին սխալներից զերծ մնալու գործում:

Այս խորագրի վերջին նյութերը