Լրահոս

04.05.2012 14:28


Վերջին հրահանգները ՀՀԿ-ում

Վերջին հրահանգները ՀՀԿ-ում

Ընտրություններից մի քանի օր առաջ ամփոփելով քարոզարշավի արդյունքները, ԱԱԾ-ի և ոստիկանության ամփոփագրերը և այլ օբյեկտիվ աղբյուրների տեղեկատվությունը, ՀՀԿ վերնախավը արձանագրել է, որ դժգոհության մակարդակը երկրում չափազանց բարձր է ու ակնհայտ կեղծումների գնալը խիստ վտանգավոր է:

Խնդիր է դրվել վերջին օրերին անցնել հոգեբանական և քրեական հարձակումների: Գոնե այդ կերպ, փոքր ինչ շտկել իրավիճակը:

Մասնավորապես որոշվել է ստեղծել ՀՀԿ-ական պատգամավորների մի խումբ, որոնք ամբողջ օրը տարբեր տեղերում պետք է  տեղեկատվության «արտահոսք» ապահովեն, թե իբր «ամեն ինչ վերջացած է, ամեն ինչ պայմանավորված է» և «ՀՀԿ-ին տալու են 40 տոկոս, ԲՀԿ-ին` 20»: Այս անպատվաբեր գործից մի խումբ ՀՀԿ-ականներ հրաժարվել են` համարելով առաջադրանքը վիրավորական: Մեկ այլ խումբ, սիրով համաձայնվել է: Ու հիմա Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Շիրակ Թորոսյանը և ևս մի քանի հոգի, ամբողջ օրը զբաղված են  ավետելով, թե շեֆը որոշել է` 40/20-ը վերջնական է:

Ինչ վերաբերում է քրեական ճնշումներին, ապա, ըստ մամուլում տեղ գտած  բազմաթիվ հրապարակումների, դատախազը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բացեիբաց օգտվում են Կանևսկոյի և նրա շքախմբի ծառայություններից: Մեր աղբյուրների համաձայն, մի քանի օր առաջ Կանևսկոյին և շքախմբին մի բարձրաստիճան պաշտոնյա ուղեկցել  է մայրաքաղաքի ավտոսրահներից մեկը` մեքենաներ ընտրելու և բնականաբար նվեր ստանալու համար:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը