Միասնական շտաբի անդամների համագործակցության 4 ուղղությունները. ներկայացնում է Լևոն Զուրաբյանը
Այսօր ՀԱԿ համակարգող Լևոն ԶուրաբյանըՀանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի նիստին կարևորելով շտաբի աշխատանքը՝ ասել է, որ այն հույս է արթնացնում հասարակության մեջ, որ այս անգամ իրոք կարող ենք ունենալ ազատ և արդար ընտրություններ, որոնց ընթացքում կձևավորվի լեգիտիմ իշխանություն։
–Բոլորը հասկանում եմ մեկ բան՝ եթե բոլոր ընտրատեղամասերում ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի ներկայացուցիչները, լինեն հանձնաժողովի անդամի կարգավիճակով, թե վստահված անձի, համագործակցեն իրար հետ, ապա հնարավոր կլինի բռնել ընտրակեղծարարների ձեռքը։ Հնարավոր կլինի հասնել նրան, որ գոնե ընտրատեղամասերում հաստատվի օրինական գործընթաց։ Հնարավոր կլինի այնպես անել, որ հաշվարկը ճիշտ լինի, լցոնումներ չլինեն, բաց քվեարկություն չլինի, հուշելով քվեարկություն չլինի, պարտադրված քվեի նկարահանումներ չլինեն և այլն,–ասել է Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ–ի ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ ընտրատեղամասերում օրինական գործընթաց ապահովելու համար միասնական շտաբի անդամ կուսակցությունները պայմանավորվել են 4 գլխավոր ուղղությունների շուրջ.
–Առաջին՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը հստակ ցուցում են տալու ընտրության իրենց բոլոր մասնակիցներին, տեղական կառույցներին, վստահված անձանց, հանձնաժողովների անդամներին, որ այս ուժերի ներկայացուցիչները բոլոր ընտրատեղամասերում սերտորեն համագործակցելու են իրար հետ։ Դա կնշանակի, որ համարյա բոլոր տեղամասերում վերոհիշյալ ուժերը (միասնական շտաբը կունենա 5–6 մարդ), համագործակցելով միմյանց հետ, փորձելու են ամեն ինչ անել, որ ընտրակեղծիքներ չլինեն։
Երկրորդ՝ մենք պայմանավորվել ենք, որ կստեղծվեն համատեղ մոբիլ խմբեր։ Այդ խմբերում ներկայացված կլինի մեկական ներկայացուցիչ երեք ուժերի կողմից, այդ խմբերին մենք կխնդրենք լրագրողներին միանալ, փաստաբաններին, դիտորդներին, ովքեր ցանկություն կունենան համագործակցել միասնական շտաբի հետ։ Այդ խմբերի նպատակը լինելու է արձագանքել խախտումների մասին ահազանգերին և անմիջապես հայտնվել տեղում՝ ուսումնասիրելու կոնկրետ խախտումը, ինչպես նաև փորձել վերացնել դա օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։
Երրորդ՝ գոնե Հայ ազգային կոնգրեսը մեծ հույս Սահմանադրական դատարանի հետ չի կապում, որն իրեն միշտ պահում է,որպես ռեժիմի կցորդ։ Չնայած մենք միշտ էլ ռեաբելիտացիայի տեղ թողնում ենք և միայն կողջունենք, եթե Սահմանադրական դատարանն իր կոչմանը համապատասխանի։ Բայց քանի որ մեծ հույս չենք կապում այն բանի հետ, որ հնարավոր կլինի ծանոթանալ ընտրացուցակների հետ քվեարկությունից հետո, մենք որոշել ենք վարել միասնական ռեգիստր՝ միասնական ընտրացուցակ։ Մեր ներկայացուցիչները ցուցում կունենան, որ ընտրացուցակում հստակ նշեն, թե ով է եկել քվեարկության։ Մենք կունենանք մեր այլընտրանքային հաշվարկն անուն–ազգանուններով, թե ով է եկել քվեարկության,–ասել է ՀԱԿ ներկայացուցիչը։
Պարզաբանելով այս կետը՝ Լևոն Զուրաբյանն ասել է, որ դա արվում է՝ բացահայտելու շտաբի կողմից հակասահմանադրական գնահատվող գաղտնիքը՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները։ Այնուհետև նա հավելել է.
–Բայց նաև անում ենք դա ստուգելու համար։ Մենք հետագայում ստուգելու ենք, թե ով է եկել քվեարկելու ապօրինաբար գոյություն չունեցող ընտրողի կամ Հայաստանից բացակայող մարդկանց փոխարեն։ Եվ հասնելու ենք նրան, որ այդ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Չորրոդ՝ մենք նաև պայմանավորվել ենք վարել քվեարկության մասնակիցների այլընտրանքային հաշվարկ։ Երեք ժամը մեկ միասնական շտաբը կունենա իր այլընտրանքային հաշվարկը, թե քանի մարդ է մասնակցել ընտրություններին։
Միասնական շտաբի անդամների համագործակցության 4 ուղղությունները. ներկայացնում է Լևոն Զուրաբյանը
Այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի նիստին կարևորելով շտաբի աշխատանքը՝ ասել է, որ այն հույս է արթնացնում հասարակության մեջ, որ այս անգամ իրոք կարող ենք ունենալ ազատ և արդար ընտրություններ, որոնց ընթացքում կձևավորվի լեգիտիմ իշխանություն։

7or.am