Ռոբերտ Քոչարյանն իրեն տարանջատեց իշխանություններից
Իր վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի քան հստակ շեշտել է, որ ինքը որեւէ առնչություն եւ առավել եւս պայմանավորվածություններ չունի գործող իշխանությունների հետ:
«Որեւէանդրկուլիսյանպայմանավորվածությունիշխանությանհետեսչունեմեւչէիէլկարողունենալ: Իշխանությունըուղիղեւհրապարակայինպատասխանատվությունէկրումիրգործունեությանարդյունքներիհամար, ուերկրիկառավարմանըմասնակցելունպատակովձեռքբերվածցանկացածստվերայինպայմանավորվածությունպարզապեսվնասակարէ»,- ընդգծել է երկրորդ նախագահը, ով այդպիսով ոչ միայն իրեն տարանջատել է գործող իշխանություններից, այլ նաեւ շեշտել, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն իր գործունեության համար:
ՀՀ երկրորդ նախագահը նաեւ շեշտել է, թե իր եւ իշխանությունների հարաբերությունները միանշանակ չեն: «Եսանկեղծորենցանկանումեմ, որայնհաջողությունունենա, բայցդժգոհեմդրագործունեությանարդյունքներից, հատկապես` տնտեսական: Իդեպ, այդմասինեսուղիղասելեմնաեւնախագահին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը, ավելացնելով, որ վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում է ունեցել 2008 թվականի նոյեմբերին: Ավելին, նա շեշտում է, որ իշխանություններն ամեն կերպ հասկացրին, որ իր խորհուրդների կարիքը չեն զգում:
Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով նաեւ տնտեսության պատասխանատուների բարձրագոչ հայտարարություններին, ասել է, թե յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: «Այդփաստըինքնարձանագրումէամենօր` սառնարանիդուռըբացելիսկամխանութմտնելիս: Մարդիկչենհասկանում, երբիրենցփորձումենհամոզել, թեկյանքըլավացելէ: Իվերջո, դավերածվումէանտարբերությանեւհասարակականհամընդհանուրանվստահության: Իսկդրանքամենեւինէլմեծգործերանելուտրամադրություններչեն»,- ավելացրել է Ռոբերտ Քոչարյանը եւ շեշտել, որ երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: «Դրասպառնացողչափերը` ֆունդամենտալխնդիրներիգոյությանամենաճշգրիտցուցիչնեն: Մարդիկլավիցչենփախչում»,- նկատել է ՀՀ երկրորդ նախագահը, որն առաջին անգամ է այսքան սուր քննադատության ենթարկում Սերժ Սարգսյանի կառավարման տարիները:
Անկասկած, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման բովանդակությամբ հարցազրույցը չի կարող պատահական լինել: Երկրորդ նախագահը անուղղակիորեն հասկացնել է տալիս, որ ինքը չի կարող անտարբեր լինել երկրում ստեղծված իրավիճակի հանդեպ. եթե ոչ ուղղակի, ապա բարոյական պատասխանատվություն նա, հաստատ, զգում է:
Ռոբերտ Քոչարյանն իրեն տարանջատեց իշխանություններից
Իր վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի քան հստակ շեշտել է, որ ինքը որեւէ առնչություն եւ առավել եւս պայմանավորվածություններ չունի գործող իշխանությունների հետ:
«Որեւէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ ես չունեմ եւ չէի էլ կարող ունենալ: Իշխանությունը ուղիղ եւ հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է»,- ընդգծել է երկրորդ նախագահը, ով այդպիսով ոչ միայն իրեն տարանջատել է գործող իշխանություններից, այլ նաեւ շեշտել, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն իր գործունեության համար:
ՀՀ երկրորդ նախագահը նաեւ շեշտել է, թե իր եւ իշխանությունների հարաբերությունները միանշանակ չեն: «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը, ավելացնելով, որ վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում է ունեցել 2008 թվականի նոյեմբերին: Ավելին, նա շեշտում է, որ իշխանություններն ամեն կերպ հասկացրին, որ իր խորհուրդների կարիքը չեն զգում:
Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով նաեւ տնտեսության պատասխանատուների բարձրագոչ հայտարարություններին, ասել է, թե յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: «Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության եւ հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենեւին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն»,- ավելացրել է Ռոբերտ Քոչարյանը եւ շեշտել, որ երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: «Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում»,- նկատել է ՀՀ երկրորդ նախագահը, որն առաջին անգամ է այսքան սուր քննադատության ենթարկում Սերժ Սարգսյանի կառավարման տարիները:
Անկասկած, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման բովանդակությամբ հարցազրույցը չի կարող պատահական լինել: Երկրորդ նախագահը անուղղակիորեն հասկացնել է տալիս, որ ինքը չի կարող անտարբեր լինել երկրում ստեղծված իրավիճակի հանդեպ. եթե ոչ ուղղակի, ապա բարոյական պատասխանատվություն նա, հաստատ, զգում է:
Գևորգ Դավթյան