Լրահոս

04.05.2012 16:38


Դիմում Արդարադատության նախարարին

Դիմում Արդարադատության նախարարին

Հարգարժան պարոն նախարար,

Մամուլում բազմիցս տեղեկություններ են հրապարակվել, որ իշխանությունները տարբեր քրեական տարրերի խոստանում են ազատ արձակել կալանքից, եթե նրանց բնակավայրերում ՀՀԿ-ն առավելագույն ձայներ ստանա: Ավելին վերջին հրապարակումներում նշվում են կոնկրետ դեպքեր, երբ ազատազրկման դատապարտված անձինք գտնվում են ազատության մեջ:

Այս խնդրի հետ կապված մի շարք հարցերի պարզաբանման համար խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

1.2012թ. մայիսի 4-ի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քանի դատապարտյալ է պատիժ կրում:

2. 2012թ. մայիսի 4-ի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քանի ձերբակալված և կալանավորված քաղաքացի կա:

3.Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում որքան դատապարտյալ և կալանավորված է ազատ արձակվել:

4.Ինչպիսի՞ն է այս եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ազատ արձակվածների հարաբերակցությունը:

Խնդրի կարևորությունից ելնելով ակնկալում ենք ձեր պատասխանը ամենասեղմ ժամկետներում:

 «Հայաստանն  առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը