Հարցազրույց

04.05.2012 17:57


Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

–Ի՞նչ եք կարծում՝ միասնական շտաբը կարո՞ղ է արդյունավետ կատարել իր գործառույթները և թույլ չտալ ընտրակեղծիքներ իրականացնել։

–Մենք դրան ենք հավատում և դրա՛ համար ենք միացել իրար։

–Եթե Սահմանադրական դատարանը բացասական որոշում ընդունի միասնական շտաբի ներկայացրած հայցի կապակցությամբ, միասնական շտաբն ի՞նչ է անելու։

–Դա շատ վատ կլինի հենց Սահմանադրական դատարանի հեղինակության համար։ Անելու ենք այն, ինչ որ շարունակում ենք անել։ Մենք ասել ենք, որ մեր հույսը միայն իրենք չեն, որովհետև մենք համաձայնություն ենք ձեռք բերել՝ ինքնուրույն ռեգիստր իրականացնելու։

–Իշխանությանը կհաջողվի՞ ընտրակեղծիքներ իրականացնել։

–Դա ինձ չպետք է հարցնեք. կտեսնենք մայիսի 6–ին։

–Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությանը հաջողվի կեղծել ընտրությունները, հնարավո՞ր է՝ Դուք դուրս գաք փողոց և այդ կերպ պաշտպանեք Ձեր ստացած քվեները։

–Եթե հիմնավոր  լինեն սահմանումների վերաբերյալ գնահատականները, որ ընտրակեղծիքներն այնքան են եղել, որ ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև դա է մեր գլխավոր խնդիրը, իհա՛րկե, խնդիր պետք է դրվի ընտրություններն անվավեր ճանաչելու համար։

Հարցազրույցը վարեց Նարեկ Սանթուրյանը

Այս խորագրի վերջին նյութերը