Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո բոլորը քննարկում էին ոչ միայն դեպքի հետ կապված մանրամասները, այլ նաև բուն պայթյունից հետո համերգը վարող հաղորդավարների, երգիչների ու Սերժ Սարգսյանի պահվածքը։
Տեսանյութերից պարզ է դառնում, որ մարդիկ գոռում–գոչյունների մեջ են, բայց հաղորդավարներն ասում են, թե ամեն ինչ կարգին է ու համերգը շարունակվելու է։ Այսինքն գործ ունենք ոչ ադեկվատության և հրահանգը ամեն գնով կատարելու սինդրոմի հետ։ Պայթյունից հետո կարծեմ Ավետ Բարսեղյանի ձայնն է լսվում, ով ասում է, թե շարունակում ենք մեր տոնական ծրագիրը. իսկական մառազմ։ Վարող Սամվելը (ազգանունը չեմ հիշում) նույնպես մառազմի մեջ էր և ուրախ տրամադրությամբ ինչ որ բաներ էր ասում, այնինչ այդ պահին մարդիկ գետնի վրա էին։ Մյուս շոումեններն ու շոուվումենները նույնպես ադեկվատ չէին։
Ադեկվատ չէր նաև Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով այս ամենին՝ Վարդան Օսկանյանը տեղի ունեցածից րոպեներ անց, երբ դեռ պարզ չէր, որ վիրավորներն ավելի շատ են, քան սկզբում էր հայտնի, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Ըստ լուրերի՝ ավելի քան երեսուն մարդ, հիմնականում՝ երեխաներ ու երիտասարդներ, այրվածքներ են ստացել: Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել»:
Օսկանյանի այս խոսքերը փորձեցին քաղաքականացնել որոշ ՀՀԿ–ական «շավկաներ» և ՀՀԿ–ամերձ սազանդարներ, ովքեր իրականում քաղաքականացնելով տեղի ունեցածը և փորձելով այս արանքում հաշիվներ մաքրել ու հընթացս կուրծք ծեծելով քծնանքախառը պաշտպանության տակ առնել իշխանության ոչ ադեկվատ պահվածքը՝ անձնական վիրավորանքներ սկսեցին հասցնել բոլոր նրանց, ովքեր գրում կամ խոսում էին իրենց տեսածի մասին։
Իրականությունն այն է (դրանում կարելի է համոզվել տեսանյութերը դիտելիս), որ համերգի կազմակերպիչները՝ սկսած իշխանությունից վերջացրած վարողներով ու երգիչներով, ադեկվատ չէին, ինչը մտահոգիչ է։ Եթե շոումենների պարագայում ոչ ադեկվատությունը դեռ ջհանդամ, բայց իշխանության ոչ ադեկվատության պահով մենք իրոք մտահոգության առիթ ունենք, քանզի կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանում իշխանությունն իրավունք չունի ադեկվատ չլինել արտակարգ իրավիճակների ժամանակ։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Հրապարակում տեղի ունեցածը պատկերող տեսանյութերից մեկում այսպիսի մի հատված կա. մի երիտասարդ փորձում է հեռանալ տարածքից, բայց ոստիկանները արգելապատնեշ են դրել ու չեն թողնում, որ մարդիկ դուրս գան։ Սա ցավալիորեն շատ խորհրդանշական է։ Կից տեսանյութի երրորդ րոպեից կարող եք հետևել այդ ամենին։
Ոչ ադեկվատության սինդրոմ