Լրահոս

05.05.2012 10:58


Մեքսիկական սահմանամերձ քաղաքում մեկ օրում 23 դիակ է հայտնաբերվել

Մեքսիկական սահմանամերձ քաղաքում մեկ օրում 23 դիակ է հայտնաբերվել

Մեքսիկայի Նուևո–Լարեդո քաղաքում, որն ԱՄՆ–ի և Մեքսիկայի սահմանին է գտվում, 23 մարդու դիակ է հայտնաբերվել, ովքեր, նախնական տվյալներով, տեղի թմրադիլլերների զոհ են դարձել։

Ինը մարդ՝ 4 կին և 5 տղամարդ, հայտնաբերվել է կախված Նուևո–Լարեդոյից Մոնթերեյ տանող կամրջի վրա՝ ճանապարհի վերևում։ BBC-ի տվյալներով՝ կախվածների մոտ գրություն է հայտնաբերվել, որում ասվում, է, որ բոլոր սպանվածները «Գոլֆո» հանցավոր խմբի անդամներ են եղել և սպանվել են մրցակից «Զետաս» խմբավորման կողմից։

Մի քանի ժամ անց ոստիկանությունը Նուևո–Լարեդոյի մեքենաներից մեկում հայտնաբերել է 14 գլխատված դիակ. գլուխները հայտնաբերվել են քաղաքային խորհրդի շենքի մերձակայքի շարժական սառնարանում։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք երկու սպանությունները փոխկապակցվա՞ծ են. թե՞ ոչ։ 

Նուևո–Լարեդո քաղաքը, լինելով սահմանամերձ քաղաք, մեծ նշանակություն ունի թմրանյութի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումների համար։

Չնայած կազմակերպված դեմ պայքարի՝ Մեքսիկայում 2006 թվականից թմրադիլլերների զոհ է դարձել ավելի քան 50 հազ. մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը